Սա արդեն լուրջ քայլ է․ Սարգիս Գրիգորյանը շոյվել է թաղապետարանի արձագանքից

Սա արդեն լուրջ քայլ է․ Սարգիս Գրիգորյանը շոյվել է թաղապետարանի արձագանքից
Սարգիս Գրիգորյան

Ժամեր առաջ դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր կուտակված աղբի լուսանկարները՝ մակագրելով․ «Սա 16 թաղամաս 19 շենքի աղբնա,որն իր բուրմունքով կրկնապատկում է մեր տոնական տրամադրությունը...13, 11, 9, 7, 5 հարկերում խողովակը խցանված ա, բայց, ոչ մեկի....չի: Շնորհավոր նոր տարի 8.01.19»։

Այս գրառմանն արձագանքել է Աջափնյակի թաղապետարանը, աղբը մաքրել են տարածքից։
Դերասանն այս կապակցությամբ շնորհակալություն է հայտնել թաղապետարանին արագ արձագանքի համար․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել արձագանքման համար։ Հենց խնդիրները բարձրաձայնելու արդյունքում մենք կարող ենք արդյունքի հասնել եւ կկարողանանք ստեղծել այն երկիրը, որ մենք երազում ենք։ Այսօր առավոտյան ես գրեցի, որ աղբը հավաքված է 16 թաղամասի 19 շենքում, զանգեցին ու ասեցին, որ հիմա հարցը լուծվում է։

Շնորհակալություն արագ արձագանքի համար եւ ես շատ շոյված եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք արձագանքել եւ յուրաքանչյուր աշխատող պարտավոր է լսել քաղաքացու արձագանքը։ Անկեղծ ասած՝ ես շոյված եմ, երբեք ոչ ոք ինձ չի զանգել, իմ բողոքների համար ներողություն չի խնդրել։ Սա արդեն լուրջ քայլ է։ Շնորհակալություն, որ իմ բողոքը լսեցիք, շնորհակալություն Աջափնյակի թաղապետարանին։