Կուբայում մի շարք մթերքների հանդեպ վերահսկողություն կսահմանվի
Կուբայի ներքին առեւտրի նախարար Բեթսի Դիասը հայտարարել է, որ կուբայական իշխանությունները որոշել են վերահսկողություն սահմանել սոցիալական նշանակության սննդամթերքների հանդեպ: Խոսքն այս դեպքում կարող է լինել հավի մսի, բրնձի նաեւ ձվի ու նրբերշիկի մասին: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նախարար Դիասն ասել է, որ վերահսկողությունը թույլ կտա, որպեսզի սոցիալական նշանակության սննդամթերքի արդարացի բաշխում իրականացվի: Այս քայլերը պայմանավորված են Արեւմտյան պետությունների` Կուբայի հանդեպ սահմանած սանկցիաներով:
Կարծիքներ