Մարկ Ցուկերբերգը դեմ է «Ֆեյսբուքի» մասնատմանը

Մարկ Ցուկերբերգը դեմ է «Ֆեյսբուքի» մասնատմանը

«Ֆեյսբուքի» հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է, որպեսզի մասնատվի իր ստեղծած «կայսրությունը», որի մեջ բացի «Ֆեյսբուքից», մտնում են «Ինստագրամ», «Վաթս ապպ» ծառայությունները եւ այլ հավելվածներ: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին New York Times-ում հոդվածով էր հանդես եկել «Ֆեյսբուքի» համահիմնադիր Քրիս Հյուզը, որը կոչ էր արել մասնատել «Ֆեյսբուք» ընկերությունը, քանի որ վերջինս արդեն չափազանց շատ է աճել ու կարող է լուրջ վտանգ ներկայացնել իրենից: Նա նաեւ կոչ էր արել ստեղծել հատուկ պետական գերատեսչական մարմին, առաջատար տեխնոլոգիաների ու սոցկայքերի ոլորտը վերահսկելու համար:

France Info-ի փոխանցմամբ, Ցուկերբերգն էլ ասել է, որ «Ֆեյսբուքը» օգնում է դեմոկրատիային, քանի որ տարեկան միլիարդների ներդրումներ է կատարում այնպիսի տեխնոլոգիաների մշակման համար, որոնք կարող են հակազդել ընտրություններին միջամտելուն: