Փաշինյանի կադրային բանկից նշանակումներ՝ իրավական ու տնտեսական ոլորտներում 

Փաշինյանի կադրային բանկից նշանակումներ՝ իրավական ու տնտեսական ոլորտներում 

Hraparak.am -ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կադրային բանկին ստացված 2400 cv-ներից զտված և կառավարություն՝ հարցազրույցի հրավիրված 50 անձանցից 10-ին ընդունել է վարչապետը։ Նրանցից մի քանիսը առաջիկա օրերին հնարավոր է՝ նշանակվեն տնտեսական և իրավական ոլորտներում նշանակվեն բարձր պաշտոնների։

Ինչպես հավաստիացվեց՝ նրանցից և ոչ մեկը նախկինում որևէ կապ չի ունեցել օրվա իշխանությանը ներկայացնող քաղաքական ուժի հետ։ Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ կոնկրետ այդ ՝ իրավական ու տնտեսական ոլորտներում ընտրվածները զարմացրել են իրենց գիտելիքներով։

CV-ների մշակման գործընթացը շարունակվում է, քանի որ ստացված 2400 ինքնակենսագրականներից միայն 1000 է այս պահին ուսումնասիրված։