Ցույցեր հանուն ռազմական չեզոքության

Ցույցեր հանուն ռազմական չեզոքության

Վրաստանի ընդդիմությունը, մի քանի հարյուր մարդ էր հանել փողոց մայրաքաղաք Թբիլիսիում, պահանջելով իշխանություններից՝ Վրաստանը դարձնել չեզոք պետություն։ Ցույցի կազմակերպիչները «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունն է; Ցույցը տեղի է ունեցել Թբիլիսիի Ազատության հրապարակում։ Այս մասին հայտնում է IMEDI հեռուստաընկերությունը։ «Ռազմական չեզոքությունը հենց այն քաղաքականությունն է, որը կբերի այն պատուհանի բացմանը, որը մենք քսանութ տարի չենք կարող բացել ոչ մի կերպ»,- ասել է նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ադա Մարաշանիան։ Ցույցի կազմակերպիչները պահանջել են նաեւ արագացնել Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքները։ Ցույցը տեւել է մեկ ժամից ավել։