Կրեմլում արձագանքել են Զելենսկու «խաղաղության ծրագրին»

Կրեմլում արձագանքել են Զելենսկու «խաղաղության ծրագրին»

«Խաղաղության բանաձևը», որի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց G20-ի գագաթնաժողովում, ցույց է տալիս, որ Կիևը չի կարող և չի ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ։ Նա բազմիցս արտահայտել է այդ դիրքորոշումը։

Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին։