Գործի դրեք 2010-ի Սարգսյան-Մեդվեդև արձանագրության համապատասխան կետը. Շարմազանով

Գործի դրեք 2010-ի Սարգսյան-Մեդվեդև արձանագրության համապատասխան կետը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աժ-ում շոուներ բեմադրելու եւ արեւմտամետ «խաղեր տալու» փոխարեն աշխատեք ՌԴ-ի եւ մասնավորապես 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ՝ գործի դնելու 2010-ին ստորագրված Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրության համապատասխան կետը,ըստ որի ռուսական ռազմաբազան իրավունք ունի պաշտպանել նաեւ հայ-ադրբեջանական սահմանն ամբողջ երկայնքով։

Վերջ տվեք հակառուսական շանտաժ պարունակող հայտարարություններին։

Դրանք այսօր ձեռնտու են միայն թուրքերին ու ադրբեջանցիներին»։