Ադրբեջանական թեյը՝ սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում, որպես օգնություն

Ադրբեջանական թեյը՝ սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում, որպես օգնություն

Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանյան մասնաճուղի ուսխորհրդի նախկին նախագահ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ադրբեջանական թեյը սահմանամերձ Տավուշի մարզի Մովսես գյուղում, որպես՝ օգնություն:

Ինչպես գիտեք ամեն տարի սահմանամերձ գյուղերին օգնություն է տրամադրվում: ՖԲ-յան ընկերներիցս մեկը, գնացել է իրենց գյուղ և «օ լյա լյա»: Պարզվում է այս տարի «Азерчай» են տրամադրել Մովսես գյուղի որոշ բնակիչներին: Գյուղում տարբեր փաթեթներով են օգնություն տրամադրել, իսկ ՖԲ-յան ընկերոջս տատիկին և պապիկին և ևս մի քանի ընտանիքի հասել է սա:

Սա կոչվում է փափուկ ուժի կիրառում: Փափուկ ուժը (անգլ.՝ soft power), արտաքին քաղաքական ռազմավարության ձև է, որը ենթադրում է հասնել ցանկալի արդյունքին՝ հիմք ունենալով կամավոր մասնակցությունը:

Դուք կհարցնեք թե ո՞րն է այդ ցանկալի արդյունքը, իսկ ես ձեզ կասեմ, որ դա այն է, երբ Նիկոլը իր արևին ուզում է մեզ նախապատրաստել խաղաղության ադրբեջանցիների հետ: Նստում է իր կիրթ և զարգացած ընկերոջ հետ ռազմավարություն է մշակում և ահա դրա պտուղներից մեկը: Ուղտն ու ավանակը (Նիկոլը և Ալիևը) հասկանում են, որ կոշտ ուժով (Hard Power) , այսինքն՝ ռազմական միջոցների օգտագործումով հարցը այս չի լուծվի ի նպաստ իրենց և ի վնաս հայ ժողովրդի. հակառակ էֆֆեկտն է տալու, դրա համար էլ տակից այ սենց կապիկություններ են անում:

Էս Մեհրիբանին Աննայի կողմից մուղամ լսելու հրավերի, փամփուշտներից զարդեր պատրաստելու, բանակցությունները տապալելու, հանուն ոչնչի զոհվելու շարունակությունն է:

Հ.Գ. Ե՛վ դու, և՛ կիրթ ընկերդ քոքից բռնել եք»: