Յասամաններ են խոնարհելու Սոնա Մնացականյանի հիշատակին

 Յասամաններ են խոնարհելու Սոնա Մնացականյանի հիշատակին

Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից

2 տարի առաջ ապրիլի 26-ին Կառավարական ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո խաչմերուկում տեղի ունեցավ ողբերգական վրաերթ, որում  երիտասարդ Սոնա Մնացականյանն ու նրա դեռ չծնված բալիկը սպանվեցին, իսկ կամա, թե ակամա հանցագործ դարձած անձը շարունակում է մնալ ազատության մեջ։ Ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց երկու լույս կյանքերն ընդհատելու համար։

Շարասյան մեքենաները սառնասրտորեն հեռացան՝ թողելով անօգնական երիտասարդ հղի աղջկան։ Ավելին, տարբեր մերկապարանոց պատճառաբանություններով հանրությանը փորձում էին համոզել, թե ինչու չպիտի կանգներ կառավարական շարասյունը։ Բոլոր նման պատճառաբանությունները, արդարացումներն ու անպատժելիությունը հիմք են ստեղծում նմանօրինակ նոր հանցագործությունների ու քաղաքացիների կյանքերի  սպառնալիքի համար։
Անպատժելիության մթնոլորտում շարունակում են տեղ գտնել տարբեր պաշտոնյաների սանձարձակ վարքագծի դրսևորումներ ու մնալ անպատիժ, ինչը բացարձակ անապահովության զգացում է առաջացնում առանց այդ էլ արտաքին վտանգների պայմաններում ապրող մարդկանց մոտ։ 

Այսօր մենք չունենք վստահություն, որ նույնը չի պատահի մեզ կամ մեր երեխաների հետ, և որ հանցանքը թույլ տվածներն էլ արժանի պատիժ կկրեն։ Իսկ հետագա նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար բացահայտ հանցագործները՝ անկախ նրանց ով լինելուց, պետք է համապատասխան պատժի ենթարկվեն։
Ապրիլի 26-ին՝ 19:00-ին, Պարոնյան-Լեո խաչմերուկում յասամաններ խոնարհելով ոգոեկոչելու ենք Սոնա Մնացականյանի վառ հիշատակը, պահանջելու ենք արդարություն և հատուցում Սոնայի ու նրա չծնված բալիկի համար։