Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղե՞լ է Տավուշի գյուղերի մասին դրույթ

 Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղե՞լ է Տավուշի գյուղերի մասին դրույթ

Լիազոր մարմինը որոշում չունի Տավուշի գյուղերից տարածքներ հանձնելու մասին, այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, այլ կայացել է այլ օղակում: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ հատվածի վերաբերյալ դրույթ է եղել, որը հետագայում հանվել է, իսկ Ոսկեպարում հայտնվել է ռուսական բազա: Այսինքն՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին եղել են տեքստից այդ դրույթն հանելու համաձայնություններ և պայմանավորվածություն, բայց՝ հետագայում այն իրականացնելու համար»,- ասել է նա: