Կարեն Սարուխանյանը վերադառնում է ԱԺ

Կարեն Սարուխանյանը վերադառնում է ԱԺ

Հուլիսի 1-ին, նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

Երեկ մենք գրել էինք, որ ՔՊ ցուցակում հաջորդը ԱԻՆ նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանն է։

«Հրապարակի» հետ զրույցում Կարեն Սարուխանյանն ասաց, որ վերցնելու է մանդատը:

Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նշանակվել էր Շիրակի մարզպետ, ապա ընտրվել 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր։