Թբիլիսին պատրաստ է բանակցություններ վարել Բաքվի և Երևանի միջև

Թբիլիսին պատրաստ է բանակցություններ վարել Բաքվի և Երևանի միջև

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների լավագույն հարթակը Վրաստանում է, ասել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին։

«Մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Վրաստանում ապրում են բազմաթիվ հայեր և ադրբեջանցիներ, և այս երկու կողմերի միջև բանակցությունների լավագույն հարթակը Վրաստանն է»,- նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով, Վրաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես, եթե նրան աջակցում է միջազգային հանրությունը։