Ով է երկու երիտասարդին դանակահարած նորատուսցին

Ով է երկու երիտասարդին դանակահարած նորատուսցին

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ Նորատուս գյուղի բնակիչը կալանավորվել է՝ գիշերային ակումբում երկու երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝  մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում Նորատուս բնակավայրի` 2001թ. ծնված բնակիչը Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդներին՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:

փորձեցինք վնասվածքը ստացած անձի վերաբերյալ տեղեկություն ստանալ գյուղի նախկին ղեկավար Մուրադ Հարությունյանից, սակայն նա նշեց, որ ոչ դեպքի, ոչ էլ դրան մասնակից համագյուղացուց տեղեկություն չունի։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ ենթադրաբար երկու երիտասարդին առողջության վնաս հասցրել է Նորատուս համայնքի բնակիչ Հովիկ Հակոբյանը։ Ենթադրվում է, որ նա կարող է ազգակցական կամ ինչ-որ կապ ունենալ որպես նորատուսցի հայտնի Բանդուրյանների հետ, բայց մեր աղբյուրները փոխանցեցին, որ միմյանց հետ առնչություն չունեն։