Ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի իրավունքները. Զարուհի Մեջլումյան

Ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի իրավունքները. Զարուհի Մեջլումյան

 Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայտարարություն

Անթույլատրելի եմ համարում այս ողբերգական պատմության երկու կողմ հանդիսացող Աղաջանով և Ենոքյան ընտանիքների որևէ անդամին ուղղված սպառնալիքների, վիրավորական որևէ խոսքի, ատելության ու թշնամանքի որևէ տարր պարունակող նյութի, մեկնաբանության, գրառման հրապարակումն ու տարածումը:

Հարգելի իրական լրատվամիջոցներ, Ձեզ ևս խնդրում եմ մոդեռացիա արեք ատելության խոսք, քարոզ, վիրավորանք, հայհոյանք պարունակող մեկնաբանությունները: Չարեցիք դա, փոխարենը դեղին, նախկին ռեժիմի սպասարկու լրատվամիջոցները տիրաժավորեցին ատելության խոսքը, արյան ու սեքսի թեման զարգացրեցին, գեներացրեցին մասսայի՝ իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող թշնամանք պարունակող հիվանդագին մտքերը:

Հետևանքն այն է, որ ոտնահարվել են իմ ու իմ ընտանիքի անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիության, արժանապատվության, խտրականության արգելքի սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, բացի այդ ստացել եմ նաև սպառնալիքներ, դիմել եմ ոստիկանություն: Սպառնալիք ստացել է նաև Ելենա Աղաջանովան: Սա անթույլատրելի է, ես դատապարտում եմ այս գործելաոճը: Համոզմունք ունեմ, որ սա ղեկավարվում է մեկ կենտրոնից: