Ամանորին՝ ոչ թե 30 հազար, այլ՝ 25․ Լևոն Բարսեղյանի նոր առաջարկը 

Ամանորին՝ ոչ թե 30 հազար, այլ՝ 25․ Լևոն Բարսեղյանի նոր առաջարկը 

Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը այս տարի ևս հանդես է գալիս Ամանորի սեղանին 30 հազարից ոչ մի լումա ավել  (չհաշված խմիչքը ) ծախսելու կոչով։  Այս տարի ևս նա երեք հատ 10 հազարանոց է տեղադրել ու առաջարկել այդքանով բավարարվել։ Քանի որ առաջարկը մեծ արձագանք է ստացել, շատերը միացել են, Լևոն Բարսեղյանը ավելի է ոգևորվել ու անձամբ պատրաստվում է գումարը հասցնել 25 հազար դրամի։
«Հրապարակի» հետ զրույցում Լևոն Բարսեղյանն ասաց․«Գրառմանս տակ, որ սկսեցին «լայքել», ասացի, եթե 1000 հոգի հավանում է, կարելի է նաև 25 հազար դրամ և հիմա պետք է 25 հազարի մեջ տեղավորվեմ։ Ու համարում եմ, որ դա շատ է ու քիչ չէ, որովհետև շատ եմ տեսել, որ կարիքի ու պարտքի մեջ գտնվող մարդիկ էդ օրվա «խաթեր» նոր պարտքերի տակ են ընկնում, վարկեր, չգիտեմ ինչեր․․․ հետո արի մտածի՝ էդ սնունդն ինչ ես անում, վերամշակել, չգիտեմ ինչ, թունավորվել։ Էդ փողը կարող են հետո էլ ծախսել»։

Սա, ըստ Լևոն Բարսեղյանի, «փսիխոզ» է, որը պետք է նվազեցնել։
«Իհարկե, անուշ էղնի, ինչ էլ ուտում-խմում են, իրենց գործն է, իմ անձնական մոտեցումն է, որը ես ձևակերպեցի որպես մարտահրավեր և շատ-շատերը այդ մարտահրավերը ընդունեցին»,-ամփոփեց Լևոն Բարսեղյանը։