Չի պարևատրվել իր մարզաձևի համար

Չի պարևատրվել  իր մարզաձևի համար

Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակեց հանրապետության 10 լավագույն մարզիկների ցանկը։ Ինչպես հայտնի է, ցուցակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը որը զբաղվում է հունահռոմեական ըմբշամարտով, 2-րդ տեղում է Արթուր Թովմասյանը ՝սպորտային մարմնամարզություն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆերդինանտ Կարապետյանը ՝ Ձյուդո։

Վարկանշային ցուցակում այս տարի ևս չհայտնվեց Հենրիխ Մխիթարյանը։ Ցուցակում հայտնված ՝ սամբոյի աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր Արսեն Ղազարյանն էլ չի պարգևատրվել զուտ նրա համար,  որ սամբոն օլիմպիական մարզաձև չէ։ «Հրապարակի» հետ զրույցում նա նշեց, որ եթե պատճառը դա է, ապա ինքը պետք է մրցույթին չմասնակցեր ընդհանրապես՝ հավելելով, որ բոլոր մարզիկներին շնորհավորում է, սակայն խնդիրը մարզաձևի հանդեպ վերաբերմունքն է․

« Ես ձյուդոիստ եմ, բայց 6 տարի սամբոյի էլ եմ մասնակցել։ Կուզենայի միայն այն ասել, որ սամբիստներին ասում են՝ դուք ինչո՞ւ եք հայտնվում 10 լավագույնների մեջ, այդ թվում լրագրողներն են ինչ-որ խառնվել իրար։ Ի՞նչն է պատճառը, սամբոյի դեմ ինչ- որ անձնական տրամադրվածությո՞ւն ունեն, թե՞ որ մենք օլիմպիական չենք, դրա համար։ Եթե օլիմպիական չէինք, թող մեզ ասեին՝ սամբիստներ ջան դուք չեք մասնակցում 10 լավագույն մարզիկների մրցույթին։ Ժուռնալիստներից մարդիկ կան, որ մեզ են քվեարկել, ինչ-որ բերել են առաջ, անցած տարի քվեարկություն չի՞ եղել, կամ անցած տարի սամբիստներ չե՞ն եղել։ Էստեղ առաջ են բերում, որ ոչ օլիմպիական է, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր եմ, իմ քաշում 2 հոգի է մրցումներին մասնակցել։ Կոնկրետ ես իմ քաշում աշխարհի առաջնությանը անցկացրել եմ 5 գոտեմարտ ու իմ քաշում մասնակցել է 33 հոգի։ Իմ արդյունքները , միանշանակ բավարարում էին ցանկում ներգրավվելու համար»։