ԱՄՆ-ն ուզում է մասնատել Սիրիան

ԱՄՆ-ն ուզում է մասնատել Սիրիան

Միացյալ Նահանգների նպատակի Սիրիայի մասնատումն է եւ որպես պետություն վերջինիս տարածքային ամբողջականության խաթարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հավելելով, որ նախկինում նույնպես ամերիկյան կողմի ներկայացուցիչները բազմիցս են այս մասին բազմիցս արտահայտվել։ Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, Լավրովը կասկած է հայտնել, որ Միացյալ Նահանգներն անկեղծ է իր մտադրությունների մեջ եւ իրոք ցանկանում է, որպեսզի վերականգնվի Սիրիայի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ ԱՄՆ-ի իրական մտադրությունը Եփրատի ափին կեղծ-պետության ստեղծումն է եւ Սիրիայի մասնատումը։ Այս մասին Լավրովը խոսել է ԵԱՀԿ նախագահող Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ։ Նա նաեւ նկատել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակից խմբավորումների վրա լուրջ ներդրումներ է անում, որոնք հետագայում լինելու են կեղծ-պետության սյուներն իր համար, բայց արգելում է, որ մյուսները գումար ծախսեն Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնման համար։