Միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը

Միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը

Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին, թվիթերում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 

Վարդանյանի խոսքով՝ միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը․

«ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումը Ալիևի ռեժիմի համար կարող է պատրվակ ծառայել արցախցիների դեմ լրացուցիչ հանցավոր գործողությունների համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքների կողմնակից ԵՄ-ն իր նախաձեռնություններում աջակցում է ավտոկրատ Ադրբեջանին՝ դրանով իսկ ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և արցախահայության՝ իրենց նախնիների հողերից բռնի տեղահանման քաղաքականությանը»- գրել է նա։