Եմենցի ապստամբները հարձակվել են օդանավակայանի վրա

Եմենցի ապստամբները հարձակվել են օդանավակայանի վրա

Եմենցի հուսիտ ապստամբները հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի Աբխա քաղաքի քաղաքացիական օդանավակայանի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Հարձակման հետեւանքով առնվազն ութ մարդ է տուժել։ Reuters լրատվական գործակալությունն էլ մանրամասնում է, որ տուժածներից մեկը, որը եղել է ոստիկան, մահացել է։ Մնացած տուժածները հոսպիտալացվել են։ Հարձակումից հետո մի քանի ժամ դադարեցված է եղել օդանավակայանի աշխատանքը։ Նշենք, որ սա հուսիտների արդեն երրորդ հարձակումն է Աբխայի եւ Ջիզանի քաղաքացիական նշանակության օդանավակայանների վրա։