Բարաք Օբաման հեռախոսահամար է հրապարակել

Բարաք Օբաման հեռախոսահամար է հրապարակել

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հրապարակել է հեռախոսահամար թվիթերյան հարթակում, առաջարկելով ամերիկացիներին գրել հաղորդագրություններ, թե ինչ պլաններ ունեն նախագահական առաջիկա ընտրությունների մասին։ «Ինչ որ նոր բան փորձենք։ Եթե դուք գտնվում եք Միացյալ Նահանգներում, ուղարկեք հաղորդագրություն ինձ՝ 773-365-9687 հեռախոսահամարին»,- ասված է գրառման մեջ։

Նախկին նախագահը խնդրել է պատմել, թե ինչպես են ընթանում գործերը, ինչ են մտածում եւ ինչպես պետք է քվեարկեն այս տարի։ Օբաման խոստացել է ժամանակ առ ժամանակ լինել կապի մեջ եւ կիսվել իր մտածումներով, կապված քվեարկության հեջ։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տեղի են ունենալու նոյեմբերի երեքին։