«Հրապարակ». Աղվան Վարդանյանի այցից հետո ԱԺ աշխատակազմը պատգամավորներին զգուշացում է արել

«Հրապարակ». Աղվան Վարդանյանի այցից հետո ԱԺ աշխատակազմը պատգամավորներին զգուշացում է արել

Աղվան Վարդանյանի՝ խորհրդարան այցը ԱԺ ղեկավարությանն այնքան է անհանգստացրել, որ անմիջապես հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրություն է ուղարկել պատգամավորներին՝ հորդորելով «անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով», պահպանել ԱԺ նախագահի՝ 2019-ի մի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, մասնավորապես՝ «տվյալ հարկին համապատասխանող ամրաքարտով եւ միանգամյա մուտքի անցագրով այցելուների տեղաշարժը պահպանվող օբյեկտի այլ հարկերով եւ այլ աշխատասենյակներով, առանց հայտատուի ուղեկցման, արգելվում է»:

Պատգամավորներից մեկն ասաց, որ ուղիղ ասվել է՝ ով անցագիր է իջեցրել, պարտավոր է դիմավորել՝ սկսած ԱԺ մուտքից, ուղեկցել, չթողնել, որ միայնակ տեղաշարժվի, առավել եւս հակաիշխանական հարցազրույցներ տա հյուրը։