Եւս մեկ հացադուլավոր դադարեցրեց հացադուլը

Եւս մեկ հացադուլավոր դադարեցրեց հացադուլը

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԵՎՍ ՄԵԿ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ.

Այսօր իմ հորդորով «Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրեց հացադուլը։ Համաներումը անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա, չնայած իր հոդվածը ենթակա է համաներման։ Կարծում եմ ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը եւ ես, ինչպես միշտ, լինելու եմ հետեւողական»։