Ինչ արել, քեզ համար եմ արել (նոր երգ՝ նվիրված Նիկոլ Փաշինյանին)

Ինչ արել, քեզ համար եմ արել (նոր երգ՝ նվիրված Նիկոլ Փաշինյանին)

Ես քայլել, քայլել, քայլել եմ

Մի կողմ եմ թողել ամեն, ամեն ինչ

Ու քայլել, քայլել, քայլել եմ։

Ինձ թվացել է,

Իմ քայլող ընկեր, թե երբ մենք հասնենք

Սառը աղբյուրի, ու դու ջուր խմես,

Ինձ էլ ջուր կտաս։

Դու ջուր ես խմում սառը աղբյուրից,

Իսկ ես նայում եմ,

Թե ո՜նց ես ծարավ, ախ ո՜նց ես ծարավ,

Այդ ո՜նց ես ծարավ, իմ ծարավ ընկեր։

Երբ ջուր եմ ուզում, ինձ հարցնում ես՝

Թե ինչ եմ արել, որ ջուր եմ ուզում։

Ինձ համար ոչինչ, ոչի՜նչ չեմ արել․

Ես քայլել, քայլել, քայլել եմ,

Որ դառնաս, դու՛ դառնաս վարչապետ։

Ինձ համար ոչինչ, ոչինչ չեմ արել,

Ինչ արել, քեզ համար եմ արել,

Ես քայլել, քայլել, քայլել եմ,

Որ դառնաս, դու՛ դառնաս վարչապետ։

Հիշեցնենք , որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար: