Ինքնասպան է եղել Քլինթոնի եւ Օբամայի խորհրդականը

Ինքնասպան է եղել Քլինթոնի եւ Օբամայի խորհրդականը

Պրինսթոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ալան Կրյուգերը, ով տնտեսական խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում Բիլ Քլինթոնի եւ Բարաք Օբամայի վարչակազմերում, ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է CNBC-ը։ Նա Քլինթոնի ժամանակ զբաղեցրել է Աշխատանքի դեպարտամենտի գլխավոր տնտեսագետի պաշտոնը, եւ գլխավորել Սպիտակ տան տնտեսական խորհուրդը Օբամայի օրոք։ Պրինսթոնի համալսարանում տնտեսագիտություն է սկսել դասավանդել սկսած 1987 թվականից իսկ անցյալ շաբաթ դասախոսությամբ է հանդես եկել Սթենֆորդի համալսարանում։ Ինքնասպանության պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։