Ալժիրի նախագահը հոսպիտալացվել է․ նա ծայրահեղ ծանր վիճակում է

Ալժիրի նախագահը հոսպիտալացվել է․ նա ծայրահեղ ծանր վիճակում է

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքը, ով առաջադրվել էր նախագահական ընտրությունների ժամանակ, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա հոսպիտալացվել է եւ գտնվում է Ժնեւում։ Բժիշկները չեն թույլատրում նրան շարունակել աշխատանքային գործունեությունը։ Այս մասին հայտնում է al-Mayadeen-ը, վկայակոչելով Ժնեւում ունեցած իր աղբյուրներին։

82-ամյա Բութեֆլիքը ընթացիկ ստուգումներ անցնում է իհարկե Ժնեւում, սակայն պարբերականի աղբյուրները հայտնել են, որ այժմ գտնվում է Ժնեւի համալսարանական կլինիկայում, որը այն հիվանդանոցը չէ, որտեղ իր ընթացիկ բուժզննումն է անցել։ Հայտնի է նաեւ, որ ինտենսիվ թերապիայի այն հարկաբաժնում, որտեղ պառկած է նա, հսկողությունը ուժեղացված է։

Նշենք, որ սա այն դեպքում, երբ Ալժիրում բազմահազարանոց ցույցեր են սկսվել ընդդեմ Աբդելազիզ Բութեֆլիքի դեմ, ով արդեն հինգերորդ ժամկետի համար առաջադրել է իր թեկնածությունը։ Նախագահական ընտրությունները Ալժիրում տեղի են ունենալու ապրիլի 18-ին։