Այսօր ամրագրեցինք աղբահանության վճարների հավաքագրման նոր կարգը․ Դավիթ Խաժակյան

Այսօր ամրագրեցինք աղբահանության վճարների հավաքագրման նոր կարգը․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքի էջում գրում է․ «Քիչ առաջ ավագանու մշտական հանձնաժողովում հաստատեցինք մի նախագիծ, որի քննարկումը սկսել էինք դեռևս նախորդ գումարման ավագանիում: Նախագծի հին` մեր կողմից քննադատված նախագիծը այս գումարման ավագանիում ևս բերվել էր, սակայն կարողացանք ներկայացնել դրա անարդյունավետությունը և այսօր ամրագրեցինք աղբահանության վճարների հավաքագրման նոր կարգը, որից բխելու է նաև էլեկտրոնային համակարգերի ներդրումը»: