Բանակի ղեկավարը չի ճանաչել ինքնահռչակ նախագահին

Բանակի ղեկավարը չի ճանաչել ինքնահռչակ նախագահին

Վենեսուելայի ռազմական նախարար Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ բանակը չի ճանաչում ինքնահռչակ Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի ղեկավար եւ չի ընդունում նրա իշխանությունը։ Նշենք, որ Գուայդոն ընդդիմադիր պառլամենտի ղեկավարն էր, ով նախօրեին իր կողմնակիցների առաջ հանդիսավորապես երդվել էր եւ իրեն հռչակել երկրի նախագահ։ Վենեսուելայի ռազմական նախարարը, ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության, վերահաստատել է, որ բանակը շարունակում է հավատարիմ լինել Սահմանադրությանը եւ օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Նա նաեւ հայտարարել է, որ Գուայդոն ինքնահռչակ նախագահ է եւ ծառայում է մութ ուժերին, իսկ ահա գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ ասել է, որ Գուայդոն ուղղակի մարիոնետ է ԱՄՆ ձեռքին։