Երբ խիստ քննադատում էի Տարոն Մարգարյանին, չէի սպասում, որ նույն վատ վիճակը կլինի

Երբ խիստ քննադատում էի  Տարոն Մարգարյանին, չէի սպասում, որ նույն վատ վիճակը կլինի

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է`

Երբ խիստ քննադատում էի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, չէի սպասում,որ նույն կամ ավելի վատ վիճակը կլինի։

Ցավով եմ ասում ու պարզապես ֆիքսում եմ՝ մայրաքաղաքը թաղված է աղբի մեջ, չկա գեթ մեկ փողոց ճանապարհային նորմալ գծանշումներով, մետաղական կոնստրուկցիաները ժանգի մեջ, գետնանցումները անվայել վիճակում, գերեզմանատները ամոթալի աղբակույտերով ու անբարեկարգ, իսկ շենքերի մուտքերի, վերելակների, խողովակաշարերի, դիտահորերի և այլնի մասին չեմ էլ խոսում։ Ափսոս էր վստահության այն ռեսուրսը, որը վարչապետը վատնեց գործող քաղաքապետի վրա