Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց․ նրա վիճակը ծանր է

Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց․ նրա վիճակը ծանր է

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր ևս ներկա չեղավ իր նկատմամբ հարուցված քրեական գործի քննությանը, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվեց։

Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կողմից տրված գրությունը, ըստ որի՝ Գրիգորյանը ծանր առողջական վիճակում է և չի կարող մասնակցել նիստին։ Նա  24-ժամյա ռեժիմով արհեստական շնչառություն է ստանում։