Պետպատվերով՝ 18 հազար դրամ ատամի պրոթեզի համար

Պետպատվերով՝ 18 հազար դրամ ատամի պրոթեզի համար

Պետությունը ատամի պրոթեզի  համար մոտ 18 հազար դրամի պետպատվեր է տալիս։ Իսկ ատամի մեկ պլոմբ դնելու համար պետությունը տրամադրում է 3800 դրամ, որը ներառում է նաև կարիեսի բուժում՝ առանց դեպուլպացիայի։Արդյունքում 18,500  հազարանոց ատամի պրոթեզները թոշակառուները չեն չեն տեղադրում, տանում տան մի հեռավոր անկյունում պահում են՝ թոռներից ու այլ հարազատներից հեռու։

Hraparak.am-ի հետ զրույցում «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական ՀԿ-ի  ներկայացուցիչ, վիրաբույժ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը մեկնաբանեց, որ դա իրականում նշանակում է, որ պետության տրամադրած այդ 18 ,500 հազար դրամը ուղղակի ջուրն է գցվում։ Անարդյունավետ է օգտագործվում այսինքն։

Նույնը՝ ատամի հեռացում՝ 2000 դրամ, կապ չունի՝ ի՞նչ հեռացում, ի՞նչ բարդության։ Նշենք, որ ատամի հեռացման այնպիսի բարդ աստիճաններ են լինում, երբ անգամ պահանջվում է վիրահատական միջամտություն։
 Հովհաննես Գևորգյանն ասաց, որ Առողջապահության նախարարությանն է ներկայացրել պետպատվերը ստոմատոլոգիայի գծով ավելացնելու առաջարկներ՝ ստոմատոլոգիական ծառայությունների գնացուցակի վերաբերյալ։

Այն, մի փոքր ավելի պակաս է միջին շուկայական արժեքներից։  Օրինակ՝ 1 ատամի կարիեսի բուժումը 8-10 հազար դրամ է, ասոցիացիայի բժիշկներն առաջարկում են 7000 դրամ։ Եվ  30 հազարական դրամ՝ վերին և ստորին պրոթեզներից յուրաքանչյուրի համար։ Նշենք, որ այդ գումարից միայն տասը հազար դրամը տրամադրվում է ատամնատեխնիկին։ Հովհաննես Գևորգյանը մեկնաբանեց․ «Որպեսզի թե՛ նյութի խնդիր չլինի, թե ՛ աշխատող ուժն աշխատի ավելի որակով, չենք ասում, որ չնչին գումարներով որակով չեն աշխատում, բայց համենայնդեպս, ավելի մոտիվացված լինեն։ Մենք այն օրը հաշվարկ արեցինք, մեկ բազկաթոռի համար մինիմալ 400 հազար դրամ գումարի ծախսեր են »։ 

Ներկա ատամնաբույժներից մեկը նկատեց, որ Առողջապահության նախարարության կողմից ստամոտոլոգիան չի դիտարկվում որպես առաջնային խնդիր։ Հովհաննես Գևորգյան  էլ նկատեց․ «Պուլպիտի բուժումը , ցավը , պերենդոտիտը միանշանակ առաջնային են, վստահեցնում 100 տոկոսով, որովետև նախկինում, եթե պուլպիտի, պերեդոնտիտի դեմը չէին առնում, խորանում էր օսթեմելիտ, ֆլեգոն աբցես և այլն, հիվանդությունն ավարտվում էր մահով։ Ուստի պատրաստ եմ որպես վիրաբույժ-ստոմատալոգ ապացուցել, որ դա առաջնային բուժօգնություն է և պետք է լիարժեք ֆինանսավորվի »։

Առողջապահության նախարարությունից ատամնաբուժական ծաայությունների ֆինանսավորման ավելացման առաջարկի կապակցությամբ  հատուկ դեմ կարծիքներ չեն արտահայտել, բայց հարցրել են՝ իսկ ինչի՞ հաշվին բարձրացնենք ատամնաբուժական ծառայությունների գինը։ Պատասխանել են՝ «Ոչ մի բանի հաշվին էլ մի ավելացրեք, ո՞վ է ասել, որ ինչ-որ բանի։ Եթե այստեղ ասֆալտ են անում, ինչ-որ բանի հաշվի՞ն են անում։ Ամեն ինչ ունի իր համապատասախան ֆինանսավորումը»։

Նաև նշվեց, որ  2017 թվականի համեմատ 2019-ին առաջնային բուժօգնության համար բյուջեն աճել է մոտ 140 տոկոսով։

Այսինքն՝ 2017-ին տրամադրվել է 10,5 միլիարդ դրամ, հիմա տրամադում է մոտ 25 միլիարդ դրամ։

Ընդգծեվեց, որ ատամնաբույժները չեն պահանջում, որ 2020-ին ավելացնեն 140 տոկոսով, այլ ասում են, որ եթե 2017-ին ատամնաբուժության բյուջեն եղել 600 միլիոն,ապա թող 2020-ին դարձնեն գոնե 1 միլիարդ՝ մյուս ճյուղերի հետ համամասնությամբ։

Ատամնաբույժների հիմնավոումներից մեկն էլ այն է, որ իրենց շահառուների թիվը չափազանց մեծ է։ Տրամադրվող գումարները չեն հերիքում միայն թոշակառուներին, որոնց անվճար պրոթեզավուրում նախատեսվում է։