Մեքսիկայում պարկերում մարդկային մնացորդներ են հայտնաբերել

Մեքսիկայում պարկերում մարդկային մնացորդներ են հայտնաբերել

Մեքսիկայում միանգամից 18 պլաստիկե պարկեր են գտել մարդկային մնացորդներով։ Պարկերը հայտնաբերվել են Մեքսիկայի Հալիսկո նահանգում։ Այս մասին հայտարարել է նահանգի դատախազ Խերարդո Սոլիսը։ Ըստ տարածված պաշտոնական հայտարարության, նահանգի Տլահոմուլկո քաղաքում, առեւանգված մարդկանց ազատման օպերացիայի ժամանակ էլ հայտնաբերվել են մնացորդները։ Պատանդներից մեկը կարողացել է փախչել հանցագործների ձեռքից ու օգնություն խնդրել իշխանություններից։ 50 հոգանոց հատուկ նշանակության ջոկատի խումբը ներխուժել է պատանդառության տարածք ու ազատել մարդկանց։ Նաեւ կարողացել վնասազերծել առեւանգողներին։ Օպերացիայի ժամանակ էլ գտել են պարկերը։ Նշենք, որ Խալիսկոն հայտնի է իր հանցավոր խմբավորումներով, որոնք հաճախակի բախվում են թմրաշրջանառության հետ կապված շահերի բախման հետեւանքով։