Կրակել է աներոջ ուղղությամբ ու սպանել նրան․ սարսափելի դեպքի մանրամասները | Տեսանյութ

Կրակել է աներոջ ուղղությամբ ու սպանել նրան․ սարսափելի դեպքի մանրամասները | Տեսանյութ

Մարտի լույս 19-ի գիշերը՝ ժամը 5:20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։

Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու Կենտրոն վարչական շրջանը սպասարկող պարեկայինները պարզել են, որ շենքի բնակիչներից մեկը անկանոն կրակոցներ է արձակել նախ շքամուտքի, ապա՝ բնակարանի դռան մոտ՝ աներոջ ուղղությամբ։ 47-ամյա տղամարդը տեղում մահացել է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակ, որսորդական հրացան, ինքնաձիգի փամփուշտի 10-ից ավելի կրակված պարկուճ և այլ առարկաներ։

Օրվա գլխավոր լուրերը` տեսանյութում.