Որքան պարգևավճար են ստացել սոցապում

Որքան պարգևավճար են ստացել սոցապում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կա 176 հաստիք: Աշխատակիցներին 2020 թ.փետրվար ամսին վճարվել է  պարգևատրում` 12 մլն 580 հազար  դրամ՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով», 21 միլիոն 751 հազար դրամ՝ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով:

Նախարար Զարուհի Բաթոյանին  վճարվել է 756 հազար 218 ՀՀ դրամ պարգևատրում: Նախարարի տեղակալներին` 2 մլն 237 հազ. դրամ՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով, իսկ վարչության պետերին` 2 մլն 587 հազ. դրամ՝ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով:

Նախարարության հաշվեկշռում առկա մեքենաների և ծախսված բենզինի ծախսի հետ կապված տեղեկությունները ներկայացվում են կից առդիրում: