Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածու

Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածու
Սասուն Միքայելյան

«Երկրապահ կամավորականների միությունն» այսօր հավաք է հրավիրել՝ արտահերթ համագումար հրավիրելու նպատակով։  Հավաքին մասնակցել են ԵԿՄ անդամները, ազատամարտիկները, տարածքային, մարզային կառույցների անդամները, ԵԿՄ նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանի հավաստմամբ՝ այնքան շատ մարդ էր մասնակցում, որ կանգնելու տեղ չկար։ 

«Ժամկետները դեռ ճշտված չեն, որոշվել է, որ լինելու է արտահերթ համագումար»,- ասաց Արա Կետիկյանը։ 
Հավաքի ժամանակ սպարապետ  Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահն է, հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել ԵԿՄ նախագահի պաշտոնում, փոխարենը առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ 

Թե ինչու է առաջադրվել Սասուն Միքայելյանի թեկնածությունը՝ Արա Կետիկյանը պատճառաբանում է նրա՝ ԵԿՄ-ի ակունքներում կանգնած լինելու, լավագույն հրամանատար լինելու հանգամանքով։ 

Նկատեցինք, որ ժամանակին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը համարվում էր իշխանության ներկայացուցիչը, հիմա Սասուն Միքայելյանին առաջադրելով՝ չի՞ ստացվում, որ կրկին իշխանության թեկնածուն է առաջադրվում ԵԿՄ նախագահի պաշտոնում։ 
«Սասուն Միքայելյանին առաջադրողները, քվեարկողները հաշվի չեն առել, որ նա իշխանության մարդն է, դրա համար են առաջադրում։ Նրան առաջադրել են իր արժանիքների համար»,- ասաց Արա Կետիկյանը