Մեծարգո պարոն վարչապետ, քաղաքապետ և թաղապետ, ուզում եմ ձեզ հետ չհամաձայնել

Մեծարգո պարոն վարչապետ, քաղաքապետ և թաղապետ, ուզում եմ ձեզ հետ չհամաձայնել

Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքում գրել է.

«Մեծարգո պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան հարգարժան պարոն քաղաքապետ Hayk Marutyan ,հարգելի պարոն թաղապետ Viktor Mnatsakanyan:

Ես ` երիտասարդ, ուրախ, էլեկտրոնային երաժշտության տակ պարող ,բարերում լավ երաժշտության տակ վիսկի խմող, սեփական բարում 2nd Floor 2րդ Հարկ -ում բարձրաճաշակ երաժշտություն քարոզող, աշխարհում շատ լուրջ պրոգրես ապրող ռետրո մշակույթի (vinyl stor)-ի հիմնադիրներից մեկը և վերջապես որպես Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի , ուզում եմ Ձեզ հետ չհամաձայնվել և թեթև բոյկետել, գիշերային կյանքը (nightlife) -ը վերացնելու ձեր գործողությունների դեմ»: 

Ես ամբողջապես հասկանալով այն փաստը, որ ոստիկանության ուժի թուլացումը մեզ կհանգեցնի նրան, որ քաղաքում կտիրի բեզպրիդել, միևնույննա չեմ ուզում համաձայնվել այն մտքի հետ, որ քաղաքը 23:00-ից հետո պիտի մեռնի, ինչ ա ,ինչ որ նիվաներ կամ օփելներ կամ կլուբից դուրս էկած ժողովուրդ, իրենց լկտի են պահել կամ իրենց աղմուկով խախտել են համակեցության կանոնները: Քաղաքակիրթ մարդու ուրախությունը չխլենք անքաղաքակիրթ մարդու պահվացքի պատճառով:
Դա նման ա նրան ,որ մի օր փողոցում հանցագործը դանակով մեկին սպանի , հանցագործին գտնելու փոխարեն, համատարած մտնեն բոլորիս տները ու հացի դանակները հավաքեն:Խնդրում եմ վերանայեք օրենքը , ստեղծեք զոնաներ ոտեղ կլինի գիշերային կյանք, դեցիբելների ստանդարտացումներ, ճկուն լինենք, ոչ թե կամ էս կողմ կամ էն կողմ :

Ինչպես կյանքում այնպես էլ բոլոր ոլորտներում , դժվարը միջին տոների մեջ գործելն է, ծայրահեղական սև կամ սպիտակ մոտեցումը ամենահեշտն է:

Եկեք աշխարհից օրինակ վերցնենք կամ լավ գոնե Վրաստանից:

Աբովյան 3/1 հասցեյում գտնվող 2-րդ հարկ/ 2nd floor , բար , կաֆե , ռեստորան և Garage Vinyl Store -ը , իր գործունեության ընթացքում չի վաստակել գոնե մի քաղաքացու բողոք ,իսկ ոստիկանները 10 օր է նեղություն են տալիս զգալի քանակով տուրիստների ,որոնք վայելում են երևանը ,և Հայերին` որոնք վայելում են երաժշտությունը:

Շնորհակալություն:

Eduard Aghajanyan Դու հաստատ ինձ կհասկանաս: