Ինչպիսին են ադրբեջանցիները՝ ռուս բլոգերի ներկայացմամբ

Ինչպիսին են ադրբեջանցիները՝  ռուս բլոգերի ներկայացմամբ

Ռուսական բլոգոլորտում հայտնի ճանապարհորդ բլոգերներից մեկը ներկայացրել է իր տպավորություններն Ադրբեջան կատարած մի քանի այցերից հետո, փորձել նկարագրել տեղի հասարակության տրամադրությունները, նիստուկացն ու մտայնությունները։

Ներկայացնում ենք նրա հրապարակումը՝ հայերեն թարգմանությամբ։ «Ի տարբերություն վրացիների եւ հայերի, ադրբեջանցիները չափազանց լարված ժողովրուդ են։ Իսկ արտասահմանցիների հետ այդ լարումը կրկնապատկվում է։ Ժպիտի տակից նույնիսկ երեւում է անվստահությունն անձամբ ձեր հանդեպ ու հանուն սեփական բարեկեցության ունեցած վախը սեփական իշխանությունների հանդեպ։ Ադրբեջանցիները չափազանց քաղաքականացված են եւ կարծում են, որ ցանկացած արտասահմանցի միայն երազում է, որպեսզի լսի իրենց կարծիքը Ղարաբաղյան հակամարտության մասին, այն մասին, որ իրենք մեծ ազգ են, իսկ Հայաստանը՝ ընդամենը արհեստական կազմավորում։ Արտասահմանցիները, հասկանալի պատճառներով ստիպված են ցույց տալ, թե համաձայն են այդ թեզիսների հետ, որպեսզի թշնամանք չառաջացնեն իրենց հանդեպ։

Հատկապես զոմբիացված են շրջանների բնակիչները, որոնք հիմնականում նորություններ ստանում են իրենց պաշտոնական հեռուստաընկերություններից եւ պարզապես չեն պատկերացնում, թե ինչի մասին կարելի է խոսել արտասահմանցիների հետ, բացի սեփական իշխանությունների պաշտոնական քարոզչության «գոհարներից» մեջբերումներ անելով՝ նրանց «նյարդերը սղոցելը»։ Ես հիշում եմ սեփական փորձառությունիցս մի դրվագ։ Բաքու-Ղուբա երթուղայինում պարզապես ուղեղս սցոցեցին վատ հայերի մասին խոսակցություններում։ Քիչ էր, որ դժվարությամբ էին ռուսերեն խոսում, չէին էլ կարող այլ թեմա գտնել խոսելու համար, քան հայերին վատաբանելը։

«Պլաստինկան» փոխած լինելու համար ես հարցրեցի․ «Իսկ ինչպիսին են ձեր մոտ՝ Ղուբայում աշխատավարձները»։ Միանգամից լռություն տիրեց։ Ապա մի տղամարդ պատմեց ինչ որ անեկդոտ մարդու եւ անասունի կենակցման մասին, որն իր համար, գոնե, համարվել էր հումորային։ Վարորդը եւ եւս մի քանիսը հռհռում էին այդ անեկդոտի վրա, իսկ իմ համար դա 13 տարեկանին հարիր տհաճ անեկդոտ էր։ Բաքվում քչերի հետ էի շփվում։ Այդ քչերն էլ, որոնք հիմնականում իմ բլոգի ընթերցողներն էին, այնքան էին լարված, որքան կիսագրագետ մարդիկ, որ ապրում էին ռեգիոններում։ Կապ չունի՝ երրորդ դասարանի կրթությամբ էին, թե գիտությունների թեկնածու։ Նրանք հրավիրում էին ինձ ընթրիքի ու դեկլարատիվ հայտարարություններ անում «Մենք առաջին տեղն ենք գրավում նախկին ԽՍՀՄ-ում այս ինչ ապրանքի արտադրության ծավալով», կամ «Բաքուն համաշխարհային տուրիզմի կենտրոնն է» եւ կամ էլ «Հեյդար Ալիեւը մեզ համար հոր նման է» ոճի մեջ։