«Կլիմայական սպառնալիքը»՝ ընդդեմ բուսակերների համար նախատեսված պաղպաղակի

«Կլիմայական սպառնալիքը»՝ ընդդեմ բուսակերների համար նախատեսված պաղպաղակի

Աշխարհի ամենահայտնի քաղցրավենիքներից մեկը՝ բուսակերային պաղպաղակը կարող է դուրս գալ վաճառքից։ Պատճառը կոկոսի յուղի մատակարարման հետ կապված խնդիրներն են։ Արտադրողները ներկայումս տարբեր գաստրոնոմիական փորձարկումներ են կատարում՝ փորձելով գտնել կոկոսի յուղի փոխարինիչներ։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ըստ հրապարակման, պատճառը բնակլիմայական պայմանների փոփոխություններն են։ Բանն այն է, որ կոկոսի յուղի մի մասը մատակարարվում է Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներում գտնվող ֆերմաներից, իսկ ռեգիոնը սկսել է ավելի հաճախ հայտնվել տեղատարափ անձրեւների ու քամիների թիրախում, ինչը սպառնում է բերքի ոչնչացմանը։ Մասնագետները դա բացատրում են կլիմայի ընդհանուր փոփոխությունների միտումներով։

Թեեւ խոշոր արտադրողները շարունակաբար օժանդակում են ֆերմերներին, սակայն բնակլիմայական պայմանների փոփոխությունները հասկանալիորեն բերելու են արդյունագործական նշանակության բերքի ծավալների կրճատման, ինչն էլ իր հերթին կբերի բուսակերային /կամ վեգանային/ պաղպաղակի արտադրության ծավալների կրճատման, թեեւ  պաղպաղակի այդ տեսակը դառնում է շատ պոպուլյար ու բուսակերային պաղպաղակի շուկայի կապիտալիզացիան, ըստ կանխատեսումների կարող է 2024-ին հասնել մինչեւ մեկ միլիարդ դոլարի, իսկ ներկայումս կապիտալիզացիան մոտ կես միլիարդ դոլար է։