Բանտարկված բլոգերի վրա նոր գործ են հարուցել

Բանտարկված բլոգերի վրա նոր գործ են հարուցել

Ադրբեջանցի բանտարկված ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի վրա, նոր գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է OXU.az-ն, նշելով, որ ազատազրկման վայրի ընդհանուր տեսչական խուզարկություն-ստուգման ընթացքում բլոգերը չի ենթարկվել տեսուչի հրահանգներին եւ հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բանտապահին օգնություն ցույց տալու համար ազատազրկման վայր են ժամանել շտապ բուժօգնության աշխատակիցներ։ Հայտնի է նաեւ, որ բլոգերի մոտ հայտնաբերել են բանտում օգտագործման համար արգելված համարվող դրամական միջոցներ ավելի քան 400 մանաթի չափով։ Հիշեցնենք, որ Մեհման Հուսեյնովը դատապարտվել է ազատազրկման երկու տարի ժամկետով զրպարտության եւ այլ հանցանքների համար։