Արամ Հարությունյանի վերաբերյալ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը․ որոշումը հրապարակվի վաղը

Արամ Հարությունյանի վերաբերյալ ի՞նչ որոշում կկայացնի դատարանը․ որոշումը հրապարակվի վաղը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր տեղի չունեցավ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով դատական նիստը, քանի որ դատավոր Դավիթ Գրիգորյանը խորհրդակցական սենյակում է:

Հիշեցնենք, որ դատարանը քննում էր Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ գործով մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի ներկայացրած բողոքը։ Պաշտպանական կողմը վիճարկում է հարցը, թե արդյոք իրավաչա՞փ են նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վարույթը նորոգելը, որոնց հիման վրա դատախազությունը 2018 թվականի հունիսին վերացրել է 2017 թ․ քրեական գործով անցնող անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործով վարույթը կարճելու որոշումը։ 

Դատարանն որոշումը կհրապարակի վաղն առավոտյանը՝ 09:30-ին:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: 
Հարությունյանի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում: