«Սարի Թեյ»-ն արդեն ԱՄՆ-ում

«Սարի Թեյ»-ն արդեն ԱՄՆ-ում

Հայկական արտադրության բուսական թեյերի շուկայում «Սարի Թեյ» ապրանքանիշն առանձնանում է հետաքրքիր և որակյալ տեսականիով, վայելում հաճախորդների սերն ու վստահությունը:

«Սարի Թեյ»-ի բոլոր բուսական թեյերն ունեն եվրոպական օրգանական սերտիֆիկատ, արտահանվում են Գերմանիա և Ռուսաստան, վաճառվում մասնագիտացված ցանցերում, իսկ այժմ արդեն սկսել են վաճառվել ԱՄՆ-ում:

Հայկական սարերի բացառիկ որակի ուրցով, դաղձով, սրոհունդով, նռնենու ծաղիկներով և այլ խոտաբույսերով թեյերն արդեն հասանելի են ԱՄՆ հայաշատ քաղաքներում՝ Գլենդելում, Հոլիվուդում, Բրբանքում:

Առաջիկա օրերին «ՋՈՆՍ» սուպերմարկետների ցանցում ևս հնարավոր կլինի ձեռք բերել օր-օրի ավելի մեծ պահանջարկ վայելող որակյալ բուսական թեյերը: