Կնոջ քաշի, հասակի եւ կյանքի տեւողության միջեւ կա կապ

Կնոջ քաշի, հասակի եւ կյանքի տեւողության միջեւ կա կապ

Նիդերլանդներում գիտնականների մի խումբ պարզել է, որ կնոջ հասակի, քաշի եւ կյանքի տեւողության միջեւ կա որոշակի կապ։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Մոտ երեսուն տարվա ընթացքում ուսումնասիրելով մոտ 7 հազար մարդու գիտնականները հետեւել են կամավորների կենսագործունեությանը։ Ընդ որում կամավորները եղել են եւ կանայք եւ տղամարդիկ, 68-70 տարեկան։

Պարզվել է, որ 4161 կանանցից իր 90-ամյա հոբելյանին հասել են 944, որոնք եղել են ավելի բարձրահասակ եւ նիհար։ Հետաքրքրական է այն, որ տղամարդկանց մոտ նման փոխկապակցում չի հայտնաբերվել։

Ուսումնասիրությունները նաեւ պարզել են, որ երկարակյաց են եղել այն կանայք, որոնք իրենց կյանքի որոշակի շրջանում զբաղվել են սպորտով, թեկուզ սիրողական մակարդակում։ Սպորտով զբաղվելը ավելացնում է երկարակեցության հավանականությունը, ըստ նույն ուսումնասիրության, 21 տոկոսով։