Քանի՞ գլուխ ունի Բուքիքիոն, որ վարչապետի «ֆեյսբուքի գրառումը սուտ հանի»

Քանի՞ գլուխ ունի Բուքիքիոն, որ վարչապետի «ֆեյսբուքի գրառումը սուտ հանի»

Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «ընթացակարգային գրառումով» Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատեց ու նույն պահին էլ Վիքիպեդիայում օպերատիվ արձանագրվեց՝

Հրայր Վարդանի Թովմասյան (հուլիսի 8, 1970, Հաջի Այվազ, Արարատի մարզ, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ, ՀՀ Սահմանադրական Դատարանի նախկին նախագահ (2018 մարտի 21 - 2020 հունիսի 25)[1]։

Հունիսի 25-ից փաստորեն Հրայր Թովմասյանը պաշտոնից ազատվեց։ Այսօր՝ հունիսին 26-ին կարդում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը։ Այսպես է դիմում Հրայր Թովմասյանին․ «Հարգելի Նախագահ»։ Շարունակությունը չեմ ներկայացնում, որովհետև դիմալաձևն է կարևորը։ Այսինքն վարչապետը ֆեյսբուքի իր էջով ավետում է  Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատումը,  Բուքիքիոն  նրան դիմում է «Հարգելի Նախագա՞հ»։ Քանի՞ գլուխ ունի Բուքիքիոն, որ վարչապետի «ֆեյսբուքի գրառումը սուտ հանի»։