Վարչապետը չի՞ ասել՝ ՀԴՄ խփեք

Վարչապետը չի՞ ասել՝ ՀԴՄ խփեք

Երկու օր է՝ բենզին լցնելիս ուշադրություն եմ դարձնում, թե բենզալցակայանները ՀԴՄ տալի՞ս են, թե՞ ոչ: Բենզին լցնում եմ Չարենցավանից ու Երևանից, հիմնականում՝ Ռայկոմի ու Ավանի ճամփեքի լցակայաններից, որոնք «Ֆլեշ» են կամ CPS և Ծառուկյանի լցակայանից: Ու պիտի ասեմ՝ գրեթե ոչ մի լցակայանում մինչև չես պահանջում, ՀԴՄ չեն տալիս: Դե, Չարենցավանի զապռավկեքում ընդհանարպես ՀԴՄ-ի մասին գաղափար չունեն երևի, մինչև հատուկ չես խնդրում, հորդորորում, պահանջում, բանակցում, չեն խփում, կամ էլ պատճառաբանում են, թե իբր՝ ուրիշներին ՀԴՄ ենք տալիս, դժգոհում ենք, թե խի տվեցիք, դրա համար էլ չենք տալիս... խելքի աշեցեք:

Իսկ Երևանում մի պահ սկսել էին պարտաճանաչ խփել, դա հիմնաակնում վարչապետի էն ջղային ելույթից հետո էր, երբ նիստի ժամանակ սպառնաց, թե ով չխփեց՝ կփռենք ասֆալտին, բայց հետո երևի էն անեկդոտի նման հասկացան, որ «տղերք, հետ եկեք, կատակ էր անում», ու սկսեցին էլի չխփել՝ կուզեն, կտանք ՀԴՄ, չեն ուզի՝ զահլա՞ կա ՀԴՄ խփենք, էդ էր պակաս: Օրինակ՝ նույն այդ Ռայկոմի ու Ավանի լցակայաններում:

Նույնն է նաև Ծառուկյանին պատկանող բենզալցակայանում: Ի դեպ, ասեմ՝ իմ հանդիպած ամենալավ բենզինը հենց Ծառուկյանի լցակայանի բենզինն է, մի քիչ թանկ է, բայց համեմատաբար մաքուր ու որակյալ բենզին է, լցնում ես՝ համ մեքենայիդ ծախսն է լավանում, հա՛մ քաշը: Բայց էլի ՀԴՄ չեն խփում, մինչև չես պահանջում: Երեկ, օրինակ, լցրեցի, տեսա՝ չի ուզում ՀԴՄ տա, պահանջեցի գնաց խփեց բերեց: Էսօր հատուկ ձեն չհանեցի, ոչ էլ տվեցին...