Կրկնակի ձախորդություն՝ տառասխալի պատճառով

Կրկնակի ձախորդություն՝ տառասխալի պատճառով

Մեծ Բրիտանիայի բնակիչը ցանկացել է իր մեքենայով ուղեւորվել Վատիկան, սակայն հայտնվել է Գերմանիայում եւ ավելին՝ հայտնվել է ավտովթարի մեջ։ Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը։

Ըստ հրապարակման, 81-ամյա բրիտանացին ավտոնավիգատորում գրել է անգլերեն Rom՝ փոխանակ գրեր Rome, ինչի հետեւանքով, Իտալիայի մայրաքաղաքի փոխարեն գնացնել է Հռոմից 1440 կմ հեռավորության վրա գտնվող գերմանական Ռոմ գյուղակը։

Հասնելով գյուղակ՝ բրիտանացին մեքենայից դուրս է եկել՝ մոռանալով մեքենան դնել արգելակման ռեժիմի մեջ, ինչի հետեւանքով մեքենան առաջ է գնացել ու հարվածել լուսացույց սյանը։ Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահները, հայտնել են, որ նա ոչ թե Հռոմում է գտնվում, այլ՝ Ռոմում, իսկ հետո պարզվել է նաեւ, որ սխալ տեղ մեկնելու պատճառը եղել է պարզապես մեկ տառասխալը։