Քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը

Քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը

Այս պահին քննվում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքը։ Այն դռնփակ է։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ից առողջության կտրուկ վատթարացումից հետո Մանվել Գրիգորյան գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։

Հիշեցնենք նաև, որ միջանկյալ միջոց էր ընդունվել ՄԻԵԴ-ի կողմից, ըստ որի՝ նա պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց։ Քիչ հետո Մանվել Գրիգորյանի վերաբերյալ վճռին լրագրողները կարող են ներկա գտնվել։ Այսօր նախատեսված է նաև հերթական նիստ Մանվել Գիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով՝ Կենտրոնի դատարանում։ Սակայն այն ևս կհետաձգվի, քանի որ Մանվել Գրիգորյանը չի կարող ներկայանալ դատարան։    

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ հայտարարվեց, որ դատաքննության մի մասը կարող է ընթանալ դռնբաց։

Պաշտպանական կողմը խնդրեց բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունելու մասին և այն փոխարինել գրավով։

Բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար ձայնը տրվեց դատախազին։
Նա առարկեց՝ ասելով, որ սույն բողոքով ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը կխոչընդոտի գործի քննությունը։ Ապօրինի կալանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պնդումներն, ըստ դատախազի, ենթադրություններ են։