Ջեյմս Ֆրանկոն մեղադրում է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ

Ջեյմս Ֆրանկոն մեղադրում է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ

Ամերիկացի դերասան, «127 ժամ» ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյմս Ֆրանկոյին մեղադրել են սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ դերասանական դպրոցի նրա գործընկերների հանդեպ։ Այսպես, ըստ հրապարակման, Լոս Անջելեսի դատարան են դիմել այդ դպրոցի երկու ուսանողուհիներ՝ Սառա Թիթեր-Կապլան եւ Թոնիա Գաալ անուններով։ Նրանք հայտարարել են, որ դասերի ժամանակ նրանց դրդել են մասնակից դառնալ սեքսուալ բնույթի կինոնկարահանումների։ Որպես հատուցում էլ, խոստացել են դերեր տրամադրել ֆիլմերում, որոնք այդպես էլ չեն նկարահանվել։