Իրանը էլեկտրաէներգիա կմատակարարի Թուրքիային

Իրանը էլեկտրաէներգիա կմատակարարի Թուրքիային

Մոտակա 5 ամիսներին Իրանը էլեկտրաէներգիա կմատակարարի Թուրքիային։

Այդ մասին հայտարարել է «Tavanir» ընկերության գլխավոր տնօրեն Արաշ Քորդին, հայտնում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքով, ներկայում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմում է 700-800 մեգավատ։
«Էլեկտրաէներգիայի փոխանակումը շատ կարևոր է, և եթե հաշվի առնել, որ Իրանը մի երկիր է, որը հարուստ է էլեկտրաէներգիայով, ապա կարող ենք օգտագործել աղբյուրներն ու հնարավորությունները, որոնք առկա են այս ոլորտում»,-ասել է պաշտոնյան։

Արաշ Քորդին հավելել է նաև, որ Իրանը էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Աֆղանստան, Պակիստան և Իրաք։