Ի տարբերություն դրսի ուժերի, ՌԴ-ն փնտրում է իրական լուծում․ Զախարովան՝ Լաչինի միջանցքի մասին

Ի տարբերություն դրսի ուժերի, ՌԴ-ն փնտրում է իրական լուծում․ Զախարովան՝ Լաչինի միջանցքի մասին

Լաչինի միջանցքի վերաբերյալ ՌԴ ՊՆ և խաղաղապահները մշտական կապի մեջ են բոլոր կողմերի հետ։

Այս մասին ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Ի տարբերություն դրսի ուժերի, որոնք սահմանափակվում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված կոչերով, ռուսական կողմը փնտրում է իրական լուծում և իրականացնում է հումանիտար աջակցություն»,-ընդգծել է դիվանագետը։

Զախարովան հավելել է նաև, որ Լաչինի միջանցքի լիակատար ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարության հիմքով Ռուսաստանը դիմում է Բաքվին ու Երևանին՝ կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել և լուծել հակասությունները։