Մխիթարյանը դաշտ դուրս եկավ խաղի վերջին րոպեներին

Մխիթարյանը դաշտ դուրս եկավ խաղի վերջին րոպեներին

Անգլիայի առաջնության 3-րդ տուրում երեկ՝ օգոստոսի 24-ին, «Լիվերպուլը» ընդունել էր «Արսենալին» ու հաղթեց 3-1 հաշվով։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ լոնդոնցիների դարպասը գրավեց Մատիպը՝  արդեն իսկ ընդմիջմանը հաղթանակ ապահովելով «Լիվերպուլի» համար։

Երկրորդ կեսի սկզբնամասում մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը։ 10 րոպե անց Սալահը դուբլ ձևակերպեց։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Տոռեյրան Օբամեյանգի փոխանցումից հետո խփեց «Արսենալի» հեղինակության գնդակը։

 «Արսենալի» կազմում խաղի միայն 86-րդ րոպեին դաշտ դուրս եկավ «Արսենալի» կիսապաշտպան, մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը։