Լավագույն տարբերակը՝ ցանկացած առիթով գալ Գորիս ու փողը ծախսել այստեղ

Լավագույն տարբերակը՝ ցանկացած առիթով գալ Գորիս ու փողը ծախսել այստեղ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե ցանկություն կա աջակցել Սյունիքին, ձևերից մեկը` տնտեսած գումարով այս տարի հանգիստը կազմակերպել Սյունիքում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակներից մեկը` ներքին տուրիզմի հաշվին տնտեսություններին օգնելն է։ Գորիսում արդեն հյուրանոցներն ու ռեստորանները սկսել են ամբողջ ծավալով աշխատել, մինչ այդ Արցախից տեղահանված ընտանիքներն էին ժամանակավոր բնակվում հյուրանոցներում։

Հիմա ճիշտ ժամանակն է օգնել, որպեսզի քիչ քիչ ոտքի կանգնեն, իսկ լավագույն տարբերակը` ցանկացած առիթով գալ Գորիս ու փողը ծախսել այստեղ։ Արտերկիր մեկնելու փոխարեն, հեռավոր մարզ այցելելով,հավատացած եղեք, որ ձեր կարևոր լուման եք ներդնելու մարզի զարգացմանը»։